Անապահով ընտանիքները եւս մեկ տարի արտոնյալ պայմաններով կօգտվեն գազից

10.05.2012 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության կողմից նախկինում ընդունված որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն, անապահով ընտանիքները եւս մեկ տարի կօգտվեն արտոնյալ պայմաններից սպառած գազի վճարումներն իրականացնելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ասել է, որ գազի սակագների արտոնություններից օգտվելու են այն ընտանիքները, որոնք ունեն ընտանեկան նպաստի իրավունք:

“Կառավարության նախորդ որոշմամբ այս արտոնություններից օգտվում էին “Ընտանեկան նպաստ” համակարգում հաշվառված բոլոր ընտանիքներները, իսկ այժմ` միայն ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները”,- պարզաբանել է նախարարը:

Արթուր Գրիգորյանի խոսքով, “Ընտանեկան նպաստ” համակարգում հաշվառված է 116 հազար ընտանիք, որոնցից արտոնություններ կստանա 94 հազար ընտանիք:    

2011 թվականին պետության օժանդակությունն այս ծրագրի շրջանակներում կազմել է 621 մլն դրամ, արտոնյալ պայմաններից օգտվել է 74 հազար ընտանիք:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ անապահով ընտանիքներից 300 խոր. մետր քանակության գազի համար 1 խոր. մետրի դիմաց 132 դրամի փոխարեն գանձվում է 100 դրամ:

Դիտում՝ 1628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW