Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. I եռամսյակի արդյունքներով 14 բանկեր ընդգրկվել են Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2012-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատու է դարձել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, որը զբաղեցրել է 18-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը 780 մլն 135,5 հազ. դրամ է կազմել: 2011-ի առաջին եռամսյակի հետ համեմատ բանկային համակարգի 10 խոշորագույն հարկատուները ավելացրել են վճարված հարկերի ընդհանուր ծավալը (5,28 մլրդ) 1,98 մլրդ դրամով կամ 60%-ով:ՀՀ ֆինանսական հատվածում սոցիալական վճարումներով 2012-ի I եռամսյակի արդյունքներով առաջատար դիրք է զբաղեցնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (9-րդ տեղ, 179 մլն 564,6 հազ. դրամ): 12-րդ տեղում ՎՏԲ-Հայաստան Բանկն է (122 մլն 350 հազ.), իսկ 17-րդում`Յունիբանկը (110 մլն 343,4 հազ. դրամ): Tweet Դիտում՝ 5548