Երեւան: Մեդիամաքս: ՀայՌուսԳազարդ-ը 2012-ի I եռամսյակում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, I եռամսյակի արդյունքներով ընկերությունը 11 մլրդ 936 մլն 123 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (5 մլրդ 230 մլն 909 հազ.) եւ Ալեքս-Գրիգ-ը (3 մլրդ 919 մլն 966 հազ.):2012-ի առաջին եռամսյակում տասը խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը 5,46%-ով կամ 1.877 մլրդ. դրամով գերազանցել է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ կազմել է 36,261 մլրդ: Իսկ անցյալ տարվա հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (121,3 մլրդ) գերազանցել է 2011թ. I եռամսյակի ցուցանիշը 14%-ով կամ 14,8 մլրդ դրամով: Պարտադիր սոցիալական վճարների ծավալով 2012-ի I եռամսյակում առաջատար դիրքեր են զբաղեցրել Հայաստանի էլեկտրական ցանցերը (604 մլն դրամ), Հայռուսգազարդը (450 մլն) եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը-ը (312.6 մլն): Աշխատակիցների քանակով առաջատարներն են Հայաստանի էլեկտրական ցանցերը (7857), Հայռուսգազարդը (5894) եւ Հարավկովկասյան երկաթուղին (3996): Tweet Դիտում՝ 2503