ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միացել է Unistream-ին

26.04.2012 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միացել է  Unistream դրամական փոխանցումների համակարգին, ինչը հնարավորություն է ընձեռում  բանկի կենտրոնական գրասենյակում եւ բոլոր մասնաճյուղերում ստանալ եւ իրականացնել դրամական միջոցների փոխանցումներ դեպի ավելի քան 136 երկրներ եւ հակառակը:

Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլով: Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաեւ, ցանկության դեպքում, այլ արժույթով` փոխարկումով:

Հասցեատերը ստանում է մաքուր գումարը եւ ստանալուց միջնորդավճար չի վճարում:  Փոխանցում իրականացնելու դեպքում միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից եւ կազմում է ` 1 % (Ռուսաստան), 1.5%  (ԱՊՀ այլ երկրներ):

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է  ներկայացնել միայն հաստատող փաստաթուղթ եւ նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը: Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ փոխանցման կոդը:




Դիտում՝ 4474

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW