Պետությունն ու մասնավոր հատվածը ստորագրեցին հուշագրեր

20.04.2012 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստից հետո կառավարության ու դեղագործության, բիոտեխնոլոգիաների եւ կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների միջեւ ստորագրվել են բնագավառների ռազմավարությունների իրականացման հուշագրեր:

Հուշագրերի իրականացման նպատակն է՝ ոլորտներում ապահովել արտադրության եւ արտահանման ծավալների կայուն աճ, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի եւ միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում եւ նոր աշխատատեղերի ստեղծում։

Արդեն ստեղծվել են կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհուրդների քարտուղարությունները, որոնցում ընդգրկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: 

Դիտում՝ 1382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW