Յուրի Գուսեւ. քարտային բիզնեսը մեր «առանձնահատուկ հպարտությունն» է

20.04.2012 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի Ժ/պ Յուրի Գուսեւն այսօր ասել է, որ I եռամսյակի ցուցանիշները թույլ են տալիս եզրակացնել, որ բանկն առաջատար է լինելու մանրածախ ոլորտում:

Յուրի Գուսեւը տեղեկացրել է, որ բանկն իր վարկային պորտֆելով ՀՀ բանկային համակարգում գրավում է երկրորդ տեղը:

«Վերջին երկու տարիներին մեր վարկային պորտֆելն աճել է 120%-ով եւ կազմել 58.3 մլրդ դրամ: ՎՏԲ24-ի հետ համատեղ շարունակելու ենք ընդլայնել մեր վարկային ծառայությունները», - ասել է նա:

Նա նշել է, որ բանկն իր ավանդային բազայով շուկայում գրավում է 5-րդ տեղը: «2 տարիների ընթացքում ավանդների ծավալն աճել է  93%-ով եւ կազմել 50.7 մլրդ դրամ»,-ասել է նա:

Յուրի Գուսեւի խոսքերով, բանկի «առանձնահատուկ հպարտությունը» իր քարտային բիզնեսն է.

«Քարտերի քանակը վերջին 2 տարիներին աճել է 140%-ով` կազմելով 141 հազար քարտ: Visa-ի գնահատականով, մենք շուկայում ամենահաջողակ գործընկերներից ենք ոչ միայն  քարտերի քանակով, այլեւ շրջանառությամբ եւ աշխատանքի արդյունավետությամբ»:

Դիտում՝ 3431
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW