Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում` Կոմիտաս 38/2 հասցեում այսօր բացվել է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի երրորդ մայրաքաղաքային մասնաճյուղը: Նոր մասնաճյուղի բացմանը ներկա են եղել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, բիզնես համայնքի ներկայացուցիչներ:«Հավատարիմ մնալով «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության ռազմավարությանը` մենք ընդլայնում ենք մեր մասնաճյուղային ցանցը ՀՀ-ում, որի նպատակն է հաճախորդների մուտքը բանկային ծառայություններում բարելավելն ու ավելի դյուրին դարձնելը»,- ասել է Արարատ Ղուկասյանը: Արարատ Ղուկասյանն ասել է, որ մինչեւ տարեվերջ բանկը Երեւանում կբացի եւս մեկ մասնաճյուղ:Ներսես Երիցյանը ողջունել է բանկի որդեգրած ռազմավարությունը. «Կենտրոնական բանկի անունից ողջունում եմ այն ռազմավարությունը եւ նախաձեռնությունը, որն ունի Բիբլոս բանկը»:Կոմիտաս մասնաճյուղի կառավարիչ Արթուր Փալիկյանը նշել է, որ մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Tweet Դիտում՝ 7311