«Անելիք» համակարգը 2012թ. 1-ին եռամսյակում գրանցել է զգալի աճ

18.04.2012 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականի 1-ին եռամսյակում «Անելիք»  դրամական փոխանցուումների համակարգով իրականացվել են ավելի քան $0,2 մլրդ-ի փոխանցումներ, ինչը մոտ 21%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Աճ է նկատվել նաեւ ՌԴ ռուբլով փոխանցումների առումով, այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 220%-ով:

Համակարգով իրականացված փոխանցումների քանակը  նախորդ տարվա համեմատ աճել է 92%-ով` հասնելով գրեթե կես միլիոնի: 

«2008 թվականի մինչճգնաժամային տարվա ցուցանիշների համեմատ` 2012թ. 1-ին եռամսյակում զուտ փոխանցումների քանակը աճել է 62%-ով: Կցանկանայի նշել, որ այս աճը պայմանավորված է ՌԴ ռուբլով փոխանցումների աճով, փոխանցման մրցակցային եւ ցածր սակագներով, ինչպես նաեւ փոխանցումների իրականացման արագությամբ՝ աշխարհի համարյա 100 երկրներում գործող «Անելիք» համակարգով» - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների եւ թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:


Դիտում՝ 3233

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW