2012թ. ապրիլի դրությամբ ՀՀ-ում աշխատանք է փնտրում շուրջ 78 հազար մարդ

18.04.2012 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Զբաղվածության պետական ծառայություն» տվյալներով 2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 78 հազար: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն այսօր ասել է, որ ցուցանիշը տարեսկզբի նկատմամբ նվազել է 3.8 %-ով:

«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.3%-ը կամ  65.4 հազար մարդ»,- հայտնել է Արտակ Սիմոնյանը:

Նրա խոսքով, այս ցուցանիշը արտացոլում է պաշտոնական տվյալները, այսինքն` այն մարդկանց թիվը, ովքեր գրանցվել են Զբաղվածության պետական ծառայությունում որպես գործազուրկ: 

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է ընդհանուր գործազուրկների թվի 70.7 %-ը կամ 46.3 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 22.1 %-ը կամ 14.4 հազար մարդ:

Անդրադառնալով թափուր աշխատատեղերին՝ Արտակ Սիմոնյանը տեղեկացրել է, որ այսօր աշխատաշուկայում առավել պահանջարկված են բժիշկ, հաշվապահ, գանձապահ, ծրագրավորող, անասնաբուժ, մենեջեր, առաքիչ, համակարգչային դիզայներ, խոհարար, փականագործ, վարորդ մասնագիտությունները:

Դիտում՝ 1650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW