Երեւան: Մեդիամաքս: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին մեկ տարում ունեցել է 21 մլրդ 433 մլն դրամի, $60 մլն 81 հազարի եւ €40 մլն-ի եկամուտ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այօր գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, վկայակոչելով Գագիկ Ծառուկյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը:Գ. Ծառուկյանը հայտարարագրել է ադամանդե քարով 3 մատանի՝ $3 մլն, $1 մլն եւ $700 հազ. արժեքներով, 3 ձեռքի ժամացույց՝ մեկը $300 հազ., երկուսը՝ $500 հազարական արժեքով:2012թ. մարտի 1-ի դրությամբ բանկային հաշվեհամարներում Գ. Ծառուկյանն ունեցել է 1 մլրդ 161 մլն դրամ, $30 մլն 730 հազ. եւ €20 մլն 483 հազ.:ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է նաեւ թանկարժեք կահույք՝ 8-ը ննջարանի, 2-ը ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան €800 հազ.:Գագիկ Ծառուկյանը բաժնետոմսեր ունի 32 տարբեր ընկերություններում: Նրան պատկանող շինությունների ընդհանուր մակերեսը մոտ 9 հազ. քառ. մետր է, իսկ հողամասերինը՝ մոտ 32 հա:ԲՀԿ առաջնորդն ունի նաեւ 7 ավտոմեքենա, որոնցից ամենավերջինը՝ 2008-ին գնված «Ռոլս-Ոոյս կուպե Ֆանտոմ» մանկիշի: Tweet Դիտում՝ 8051