Զարգացման Հայկական Բանկ-ը գործարկել է «Բիզնես վարկ անվտանգության բարձիկով»

17.04.2012 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման Հայկական Բանկն աջարկում է նոր առեւտրային վարկատեսակ` «Բիզնես վարկ անվտանգության բարձիկով»:

Նոր վարկատեսակն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչեւ 100%-ի չափով ֆինանսավորում:

Վարկերը տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով, մինչեւ 100 մլն դրամին համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը` 12-16%:

«Բանկի վարկային ճկուն քաղաքականությունը կօգնի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բիզնեսի լավագույն ձեւով ֆինանսավորմանը եւ կառաջարկի վարկավորման առավել նախընտրելի տարբերակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 4107

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW