Սերժ Սարգսյանն ասել է, որ պետությունն ավելի խիստ է հետեւելու շրջակա միջավայրի պահպանմանը

17.04.2012 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ուժեղացվելու են շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ պետության վերահսկողության չափանիշները` կիրառելով լավագույն միջոցներն ու եվրոպական փորձը:

Այդ մասին ՀՀԿ նախագահն ասել Սյունիքի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

«Աստծո կողմից մեզ տրված բնական պաշարները պետք է շահագործենք հաշվենկատորեն՝ հիշելով ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա սերնդի կարիքների մասին: Այդ պատճառով ուժեղացնելու ենք շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ պետության վերահսկողության չափանիշները: Այստեղ անպայման կիրառելու ենք լավագույն միջազգային ու եվրոպական փորձը: Մենք խստագույնս հետեւելու ենք օդի ու ջրի որակի, կանաչ տարածքների պահպանման, աղբի հավաքման ու մշակման պետության կողմից սահմանված չափանիշների պահպանմանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 1586

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW