Մենաշնորհների վերացումը ԵՄ հետ ազատ առեւտուր վարելու նախապայմաններից է

13.04.2012 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի տնտեսությունը պետք է զգալի որակական փոփոխությունների ենթարկվի Եվրոպական Միության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) պայմանագիր կնքելու համար, այսօր ասել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առեւտրի գծով քաղաքականության խորհրդատու Վիլեմ վան դեր Գիսթը (Willem van der Geest):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր դասախոսությամբ հանդես գալով Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Վիլեմ վան դեր Գիսթն ասել է, որ ԽՀԱԱԳ պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը կսկսվի ընթացիկ տարվա մայիսին Բրյուսելում:

«Բանակցությունները կարող են տեւել 3 տարի, կարող են տեւել ավելի երկար՝ կախված կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների արագությունից»,- ասել է փորձագետը:

Ըստ նրա, ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է չեզոքացնի ապրանքների ներմուծման եւ արտահանման բոլոր վարչարարական խոչընդոտները, համապատասխանեցնի երկրի սննդամթերքային եւ այլ արտադրանքը որակի միջազգային պահանջներին՝ որակի կառավարման ինստիտուտների կայացման միջոցով, ինչպես նաեւ չեզոքացնի ներմուծման ոլորտում գործող մենաշնորհները եւ ազատ առեւտուրը սահմանափակող մյուս արհեստական պատնեշները:

«Եթե մտնեք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի www.scpec.am վեբկայք, կտեսնեք տնտեսության տարբեր ոլորտներում 50% եւ ավելի մասնաբաժին ունեցող ընկերություններ: Նման պայմաններում եվրոպացի ներդրողները չեն գա Հայաստան»,- ասել է Վիլեմ վան դեր Գիսթը, հավելելով, որ լուրջ քայլեր պետք է արվեն նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Ըստ փորձագետի, ԵՄ-ի հետ ԽՀԱԱԳ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստաի արտաքին շրջանառությունն սրընթաց աճ կապրի՝ զգալիորեն կաճեն թե արտահանումը, թե ներմուծումը, իսկ արտաքին առեւտրի դեֆիցիտը կկրճատվի:

Դիտում՝ 5146
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW