Լորդ Արա Դարզին կդառնա Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի անդամ

11.04.2012 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար լորդ Արա Դարզին կդառնա Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի անդամ:

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանդես գալով Մեդիամաքս-ի «50 գլոբալ հայերը» նախագծի շնորհանդեսին:

«Նա համաձայնել է ընդգրկվել Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի կազմի մեջ եւ հայանպաստ գործունեություն ծավալել», - ասել է ՀՀ վարչապետը:

Լորդ Արա Դարզին (Թերզյան) 51 տարեկան է: Նա համարվում է աշխարհի լավագույն վիրաբույժներից մեկը:

Լորդ Արա Դարզին ծնվել է Իրաքում, այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Իռլանդիա:

 

Դիտում՝ 5421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW