Առէկսիմբանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվում է Հյուսիսային պողոտա

06.04.2012 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 10-ից Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի գլխամասային գրասենյակը տեղափոխվելու է ավելի հարմարավետ ու ժամանակակից գրասենյակ, որը գտնվում է Հյուսիսային պողոտա 6, շ. 10 հասցեում:

Նոր գրասենյակը համապատասխանում է Գազպրոմբանկի կորպորատիվ ոճին:

Տեղափոխությունը պայմանավորված է բանկի հաճախորդների շահերով, որոնց համար, ի տարբերություն Մ.Մկրտչյան 12 հասցեում տեղակայված հին մասնաշենքի, կստեղծվեն սպասարկման ավելի բարենպաստ պայմաններ, հայտնել են բանկում:

Այսօրվա դրությամբ բանկը Հայաստանում ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երեւանում եւ 9-ը` մարզերում:

Դիտում՝ 4140

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW