Յունիբանկն այս տարի կբացի 8 նոր մասնաճյուղեր

04.04.2012 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ.-ի ընթացքում Յունիբանկը նախատեսում է բացել 8 նոր մասնաճյուղ, որոնցից երկուսը` ընթացիկ ամսում:

Ապրիլին կգործարկվեն երկու նոր մասնաճյուղեր մայրաքաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում:

Մասնաճյուղերը կսպասարկեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց եւ կառաջարկեն բանկային ծառայությունների ողջ տեսականին: Ապրիլին նախատեսվում է նաեւ «Գյումրի» մասնաճյուղի տեղափոխումը նոր, բանկի կորպորատիվ ոճով կառուցված  եւ սպասարկման համար առավել հարմարավետ երկհարկանի շինություն:

Ներկա դրությամբ բանկի սպասարկման ցանցն ընդգրկում է 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Դիտում՝ 3776
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW