2012թ. I եռամսյակում Ամերիաբանկի լիզինգային պորտֆելն աճել է 85%-ով
02.04.2012 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ամերիաբանկի լիզինգային գործառնությունների պորտֆելն աճել է 85%-ով եւ եռամսյակի կտրվածքով կազմել ավելի քան 3,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 109%-ով:
Պորտֆելի գերակշռող մասը բաժին է ընկնում շինարարության, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներին, ներգրավված են նաեւ առողջապահության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտները:
Լիզինգային որոշ գործարքներ իրականացվում են միջազգային ֆինանսական կառույցների մասնակցությամբ:
Բանկի կողմից առաջարկվող լիզինգային ծառայություն միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը, այդ թվում նաեւ անշարժ գույքը:
Ամերիաբանկը շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել լիզինգային ծառայության առավել մրցունակ պայմաններ հաճախորդների համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: