Հայաստանը ՀԲ-ից կստանա լրացուցիչ $ 150 մլն, ասել է վարչապետը

31.03.2012 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա մոտ $ 150 մլն լրացուցիչ ֆինանսավորում:

Հանդես գալով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, վարչապետն ասել է, որ Համաշխարհային բանկը դրական է գնահատել Հայաստանի կատարողականը երկկողմ ծրագրերի իրականացման գործում:

«Դա նշանակում է, որ Համաշխարհային բանկում առաջացող ավելցուկային ֆինանսական միջոցները կվերաբաշխվեն ի օգուտ մեզ եւ մենք կստանանք մոտ 150 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում, որը կօգնի բարեփոխումների իրականացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 2046

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW