Գյուղվարկերի սուբսիդավորմանն այս տարի կուղղվի 7,5 մլրդ դրամ

29.03.2012 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կառավարությունն 2012-ին ուղղելու է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը 7,5 մլրդ դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ կառավարությունը նախորդ տարի 14 միլիարդ դրամ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար, եւ նշել, որ այս տարի արտոնություններից օգտվողների ցուցակները կլինեն հրապարակային։

«Բանկերն ամբողջությամբ բավարարում են այն հայտերը, որոնք ներկայացնում են գյուղացիական տնտեսությունները։ Մերժում է լինում հայտերի չափից շատ ռիսկային լինելու դեպքում։ Ֆերմերային տնտեսությունները կարող են օգտվել այս վարկերից, եւ այս 7,5 միլիարդը հասանելի են լինելու ապրիլի 1-ից։ Սա լուրջ արդյունք է տալու»,- ասել է կառավարության ղեկավարը:

Դիտում՝ 2611

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW