Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահը հայտնել է իր առաջադրվելու շարժառիթների մասին

29.03.2012 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է իր` որպես Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրման շարժառիթները:

Նա նշել է, որ իր եղբոր` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը համարում է «անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում»:

Սարիբեկ Սուքիասյանը նկատել է, որ «Խաչատուրի համար ամենեւին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր,  նախաձեռնություններ, ծրագրեր ունի եւ ցանկանում է, որպեսզի այդ ծրագրերն իրականանան»:

«Եվ եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը», - ասել է նա:

«Բոլորը շատ լավ գիտեն, որ այս ընտրատարածքում միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջեւ: Եվ մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձեւավորված ավանդույթը այսուհետ եւս շարունակվի», - ասել է Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահը:


Դիտում՝ 4125
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW