Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկ-ն այսօր ամփոփել է 2011թ. ֆինանսական արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:2011 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկի զուտ եկամուտը կազմել է 1.6 մլրդ ՀՀ դրամ:Հաճախորդների վարկային պորտֆելը ավելացել է 41.8%-ով` հասնելով մինչեւ 122.7 մլրդ ՀՀ դրամիԲանկի ակտիվները աճել են 39.2%-ով` մինչեւ 177.5 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր եւ ավանսներ հաճախորդներին) 2011թ.-ին աճել է 41.8%-ով` 86.6 մլրդ ՀՀ դրամից հասնելով մինչեւ 122.7 մլրդ ՀՀ դրամ:Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 79.5 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 28.9%-ով եւ կազմել է 47.1 մլրդ ՀՀ դրամԻրավաբանական անձանց ավանդային պորտֆելը կազմել է 32.5 մլրդ ՀՀ դրամ:Զուտ գործառնական եկամուտը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ իջել է 5.4%-ով եւ կազմել է 10.9 մլրդ ՀՀ դրամ:ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսեւն ասել է, որ 2011 թվականին «բանկը շարունակեց իր զարգացումը որպես ունիվերսալ բանկ եւ ուժեղացրեց իր դիրքերը հիմնական ցուցանիշներով, մնալով առաջատար դիրքերում շուկայի ակտիվ մասնակիցների միջեւ»: Նա նշել է, որ վարկավորման բնագավառում «մենք ակտիվ աշխատել ենք երեք հիմնական ուղղություններով` սպառողական վարկավորում, հիփոթեքային վարկավորում եւ վարկային քարտեր»: Tweet Դիտում՝ 4800