ՀՀ վարչապետ. «Կառավարության գերակա խնդիրը միջին խավի ձեւավորումն է»

27.03.2012 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է եւ միջին խավի ձեւավորումը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, վարչապետն ասել է այդ մասին Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմայի հետ հանդիպման ժամանակ:

«Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է եւ միջին խավի ձեւավորումը: Այդ տեսակետից, մեծապես կարեւորում ենք կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը եւ խթանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Թոմաշ Թելման իր հերթին գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից:

Զրուցակիցներն անդրադարձել են ներդրումային միջավայրի բարեփոխումներին եւ կարեւորել հարկային ոլորտում, սննդի անվտանգության բնագավառում, արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված համատեղ նոր ծրագիրը:    

Դիտում՝ 1891

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW