Սկսված է «Այբ» ավագ դպրոցի ընդունելության դիմումների ներկայացման շրջանը

26.03.2012 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Այբ» ավագ դպրոցի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության դիմումների ներկայացման շրջանը սկսված է:

Դիմումներն ընդունվում են մարտի 26-ից մինչեւ ապրիլի 6-ը «Այբ» ավագ դպրոցում՝ ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 6-ի ժամը 15:00-ն:
 
Դիմումի ձեւը հասանելի է www.aybschool.am կայքում: Այն պետք է լրացնել եւ ուղարկել էլեկտրոնային տարբերակով, ապա նաեւ տպել, ստորագրել ու ներկայացնել դպրոց՝ Թբիլիսյան խճ. 11/11 հասցեով, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին:

Դպրոցի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

Դիմումի լրացման եւ ներկայացման հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղղել admissions@aybschool.am էլ. փոստի հասցեով:
 
«Այբ» ավագ դպրոցի ընդունելության քննությունները կանցկացվեն ս. թ. ապրիլի 9-ին, 11-ին եւ 13-ին:

Դիտում՝ 3738
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW