ՄԱԿ-ը եւ ՀԱՄՀ-ն համատեղ ներդրումներ կհայթայթեն Տաթեւի համար

26.03.2012 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչեւան եւ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն այսօր հուշագիր են ստորագրել Տաթեւում եւ հարակից գյուղերում համայնքների զարգացման եւ ծրագրերի իրականացման համար ներդրումներ ներգրավելու գործում համագործակցության մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դաֆինա Գերչեւան տեղեկացրել է, որ միջոցների հայթայթումը ուղղված է լինելու 2012թ. հունվարին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ մշակած Տաթեւ գյուղական համայնքի զարգացման քառամյա ծրագրի իրագործմանը:

Ծրագիրը ուղղված է Տաթեւում եւ հարակից գյուղերում համայնքային եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Արման Խաչատուրյանը տեղեկացրել է, որ ծրագրի արժեքն է $1,6 մլն, որի 20%-ը ֆինանսավորվելու է ՄԱԿ-ի կողմից: Նա նշել է, որ արդեն ապրիլին կսկսվեն անցկացվել միջոցառումներ՝ ուղղված ֆինանսական միջոցների ներգրավմանը միջազգային կառույցներից, մասնավոր եւ հանրային հատվածի ներկայացուցիչներից:

Դիտում՝ 7176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW