Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածով մաքսազերծումը կպարզեցվի

23.03.2012 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկն այսօր ասել է, որ առաջիկայում կիրականացվեն Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներ:

Իգոր Կալետնիկն ասել է այդ մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

Նա շեշտել է, որ իր երկրի համար շատ կարեւոր է բարեկամական եւ եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որը հանդիսանում է նաեւ Ուկրաինայի առեւտրատնտեսական կարեւոր գործընկերներից մեկը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է. «Ուրախ ենք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի մաքսային մարմինների միջեւ ձեւավորվել են փոխհամագործակցության ջերմ հարաբերություններ: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝  այդ հարաբերությունները հետագայում եւս զարգացնելու եւ ամրապնդելու համար»: 
   
Զրուցակիցները քննարկել են նաեւ փորձի փոխանակմանը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Դիտում՝ 3162

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW