Ամփոփվել են «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի 2011թ. արդյունքները

23.03.2011 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՍԹԱՐ ցանցն ամփոփել է «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի 2011թ. արդյունքները: Նախագծի մեկնարկից` 2011թ. օգոստոսի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ը, զամբյուղի արժեքը բարձրացել է 1.43%-ով: Նախագծի արդյունքներն ամփոփելիս հաշվի են առնվել գնային բոլոր փոփոխությունները, որոնք նախագծի իրականացման 5 ամիսների ընթացքում անդրադարձել են զամբյուղի արժեքի բարձրացմանը: Այս ցուցանիշի վրա ազդել են 2 հիմնական գործոն` սեզոնայնությունը (0.082%) եւ մատակարարման գնի փոփոխությունը (1.34%): Վերջինս պայմանավորված է եղել հիմնականում արտաքին գործոններով, ինչպիսիք են համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների անկայունությունը եւ ներքին շուկայում ինֆլյացիոն ֆոնը: Զամբյուղի արժեքի բարձրացման վրա առավելագույն ազդեցություն է ունեցել շաքարավազի թանկացումը 19.7 %-ով: «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի ապրանքների գնաճի զսպումը հնարավոր է դարձել ցանցում իրականացվող շաբաթական ակցիաների արդյունքում, որոնք զամբյուղի ընդհանուր արժեքն իջեցրել են 0.81%-ով: «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծում ներառված են լայն պահանջարկ ունեցող 180 ապրանքային միավոր, մասնավորապես, շաքարավազը, Լոռի եւ Շիրակ պանիրները, մածունը, կաթը, կարագը, թթվասերը, մայոնեզը, ձուն, արեւածաղկի ձեթը, տավարի միսը, տավարի աղացած միսը, հավը, հավի բուդը, ձուկը, հացը եւ լավաշը, գինին, արեւածաղիկը, ձիթապտուղը, հնդկաձավարը, բրինձը, վերմիշելը, մակարոնը, անձեռոցիկը, լվացքի փոշին, աման լվանալու հեղուկը եւ այլ սոցիալական նշանակության ապրանքներ:

Դիտում՝ 3916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW