Բիբլոս Բանկ Արմենիա-ն գործարկել է հիպոթեքային ակցիա

20.03.2012 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Բիբլոս Բանկ Արմենիա-ն գործարկել է «Ձեր նոր տունը» հիպոթեքային ակցիան, որը կգործի մինչեւ մարտի 31-ը: 

Ակցիայի շրջանակներում վարկերը տրամադրվում են հետեւյալ պայմաններով. 0% միջնորդավճար, 20% կանխավճար եւ 11% ֆիքսված տոկոսադրույք, մարման ժամկետը՝ 15 տարի, հայտնել են բանկում:

Ապրիլի 1-ից բանկում կգործի հիպոթեքային վարկի ստանդարտ առաջարկը, որի պարագայում գանձվում է 0.5% միջնորդավճար, իսկ կանխավճարը կկազմի նվազագույնը 30%:

ՀՀ բանկերի հիփոթեքային վարկատեսակներին կարելի է ծանոթանալ այստեղ

 

Դիտում՝ 11132

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW