Հայաստանը կներկայանա MITT 2012 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

20.03.2012 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 21-ից 24-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Մոսկվայում կայանալիք «MITT» 2012 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, եւ նախատեսվում է, որ այս տարի «MITT» ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 3000 ընկերություններ եւ շուրջ 80.000 այցելուներ աշխարհի 185 երկրներից:

Հայաստանն այս ցուցահանդեսին կմասնակցի առաջին անգամ:

Դիտում՝ 2869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW