«Կոկա-Կոլա Ընկերություն». մեր ըմպելիքները եղել եւ մնում են բացարձակ անվտանգ

19.03.2012 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Կոկա-Կոլա Ընկերությունը» հանդես է եկել հայտարարությամբ`շեշտելով, որ “մեր ըմպելիքները միշտ եղել եւ մնում են բացարձակ անվտանգ”:

“Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում ավելի հաճախ է սկսել տեղ գտնել «Կոկա-Կոլա Ընկերության» ըմպելիքների, մեր գաղտնի բանաձեւի եւ կարամելի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության լուսաբանումը:   Ցանկանում ենք պարզություն մտցնել այս հարցում:

Մեր ապրանքատեսակներում առկա կարամել գունանյութը եղել է, կա եւ կլինի անվտանգ բաղադրիչ:

Մեր բոլոր արտադրատեսակները լիովին անվտանգ են եւ համապատասխանում են այն բոլոր երկրների անվտանգության պահանջներին, որտեղ մենք աշխատում ենք: Ամբողջ աշխարհում կարգավորող մարմինները հավանություն են տվել մեր արտադրատեսակներում օգտագործվող կարամելին:

Սննդի անվտանգության եւ որակի մասով «Կոկա-Կոլա Ընկերությունը» ստանձնել է  անզիջում հանձնառություն` արդեն 125 տարի է, ինչ «Կոկա-Կոլա Ընկերության», քաղաքականությունն է արտադրել անվտանգ եւ որակյալ արտադրանք, որը եւ արժանացել է սպառողի վստահությանը:

Մեր արտադրանքում օգտագործվող բոլոր բաղադրիչները` կարամելը ներառյալ, բացարձակ անվտանգ են, անկախ այն բանից, թե դրանք արտադրվել են վերջերս Կալիֆորնիայում տրված գնահատականից առաջ, թե հետո: Բոլոր բաղադրիչները անվտանգության ստուգում են անցել այնպիսի կարգավորող եւ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են, ԱՄՆ սննդի եւ դեղորայքի որակի ստուգման վարչությունը, Եվրոպայի սննդամթերքի անվտանգության հանձնաժողովը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի սննդամթերքի որակի ստանդարտների մշակման կազմակերպութունը, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Համաշխարհային պարենի ծրագրի սննդային հավելումների գծով համատեղ հանձնաժողովը եւ այլն:

Այսպիսով, մեր արտադրանքի բոլոր բաղադրիչները հավանության են արժանացել եւ համապատասխանում են այն երկրների ստանդարտներին, որտեղ դրանք արտադրվում եւ իրացվում են:

Մեր ապրանքատեսակներում օգտագործվող կարամելը եղել է, կա եւ կլինի անվտանգ բաղադրիչ: Դա անհերքելի փաստ է:

Կարամելը սննդային ամենահին բնական նյութերից է. այն լայնորեն օգտագործվում է ըմպելիքներում եւ տարբեր սննդատեսակներում, այդ թվում` թխվածքներում, հացում, հացամթերքում, նախաճաշի շիլաներում, շոկոլադներում, հրուշակեղենում, դեսերտային խառնուրդներում, պաղպաղակներում, սոուսներում, երշիկեղենում, քաղցրեղենում, ալկոհոլային ըմպելիքներում եւ քացախում:

Բարդացված 4-մեթիլմիդազոլը (4-MEI or 4-MI), որի մասին այժմ քննարկում է ծավալվում,  այն նյութն է, որն առաջանում է որոշակի սննդամթերքի ջերմային մշակման, խորովելու եւ եփելու ժամանակ, եւ ըստ էության, հանդիպում է ամենուր՝ համարյա ամեն տեսակի սննդի եւ ըմպելիքների  մեջ: 2011 թ. մարտին Եվրոպայի սննդամթերքի անվտանգության հանձնաժողովը մեկ անգամ եւս հաստատեց մեր կողմից նախկինում օգտագործվող կարամելի անվտանգությունը եւ հաստատեց, որ 4-MEI մակարդակը կարամել պարունակող մեր ապրանքատեսակներում անվտանգ է:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» համաձայն չէ Կալիֆորնիա նահանգի այն որոշման հետ, ըստ որի 4-MEI  պարունակող որոշակի սննդամթերքների վրա անհրաժեշտ է նախազգուշական մակնշում կատարել:

Գիտնականները եւս չեն աջակցում ԱՄՆ-ի միայն մեկ նահանգի այս պահանջին: Ինչպես Կալիֆորնիայում, այնպես էլ այլուր, առողջության համար վտանգներ գոյություն չունեն:

Ընկերությունը խնդրել է կարամել արտադրող իր մատակարարներին արտադրական գործընթացներում համապատասխան փոփոխություններ կատարել ըստ Կալիֆորնիա նահանգի 65-րդ օրենսդրական փոփոխության պահանջների: Դա արվել է ապրանքատեսակները առանց անհրաժեշտության նախազգուշացնող մակնշմամբ չմակնշելու նպատակով: Չնայած նրան, որ առողջության համար երբեւէ վտանգ չի եղել եւ չկա, այնուամենայնիվ, մենք խնդրել ենք մեր մատակարարներին փոփոխել արտադրական գործընթացը եւ ոչ թե արտադրվող նյութը:

Մենք կշարունակենք պայքարել Կալիֆորնիայում տրված գնահատականի դեմ, քանի որ այն գիտականորեն հիմնավորված չէ, եւ դրա արդյունքում մենք կարող ենք կորցնել մեր սպառողների վստահությունը: Նմանատիպ պահանջները կարող են անհիմն շփոթմունքի պատճառ դառնալ եւ հիմք հանդիսանալ այն սխալ պատկերացման, թե մինչեւ կարամելի արտադրման արտադրական գործընթացների փոփոխությունը, մեր ապրանքատեսակները անվտանգ չէին: Մենք դեմ ենք այս գնահատականին նաեւ այն պատճառով, որ ցանկացած հասարակական քաղաքականություն պետք է գիտականորեն հիմնավորված լինի, քանի որ հենց այդ սկզբունքով են աշխատում ԱՄՆ-ի  սննդի եւ դեղորայքի որակի ստուգման վարչությունը  եւ այլ կարգավորիչ մարմինները:

Այսպիսով, մենք մեկ անգամ եւս շեշտում ենք այն փաստը, որ մեր ըմպելիքները միշտ եղել եւ մնում են բացարձակ անվտանգ”, - ասված է հայտարարության մեջ:

Դիտում՝ 3406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW