Վերահաստատվել է Հայբիզնեսբանկի որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը

16.03.2012 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. DeA- Certification International ընկերության կողմից 2011թ. տարեկան աուդիտի արդյունքում վերահաստատվել է Հայբիզնեսբանկի ISO 9001:2008 որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատը:

Աուդիտն իրականացվել է Բրիտանական DeA- Certification International ընկերության կողմից, որն ուղղված էր բանկի կողմից իրականացված աշխատանքների գնահատմանը, որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը:

Հայբիզնեսբանկը CERTIFICATION INTERNATIONAL (UK) LIMITED կազմակերպության կողմից սերտիֆիկացվել է 2010թ.-ին:

Սերտիֆիկատը վկայում է այն մասին, որ բանկն ապահովել է հաճախորդների սպասարկման որակի պահպանման և կատարելագործման մասին որակի միջազգային ստանդարտի պահանջները:

Բանկի 20 մասնաճյուղեր արդեն ISO 9001:2008 հավաստագիր:

Դիտում՝ 3783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW