Երեւան: Մեդիամաքս: 4 օր տեւած բանակցությունների արդյունքում Արմավիա ավիաընկերությունը եւ Զվարթնոց օդանավակայանը այսօր համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ավիաընկերությունը պարտավորվել է մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջ մարել օդանավակայանի նկատմամբ ունեցած իր $5.3 մլն պարտքը, որը կուտակվել է 6 ամիսների ընթացքում,:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Զվարթնոցի կոնցեսիոն կառավարիչ Արմենիա միջազգային օդանավակայաններ (ԱՄՕ) ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանն այսօր տեղեկացրել է, ԱՄՕ-ն համաձայնել է Արմավիա-ի առաջարկներին եւ նոր սակագներ է սահմանել Արմավիա-ի համար, որոնք կսկսեն գործել ընթացիկ տարվա ապրիլի 1-ից: ԴՈՍՅԵԱրմավիա vs ԶվարթնոցՄարտի 6-ին Արմավիա-ն անժամկետ գործադուլ էր հայտարարել` դա պատճառաբանելով օդանավակայանի գնային քաղաքականությամբ:Իր հերթին, «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարել էր, որ Արմավիա ընկերությանը կուտակված պարտքի պատճառով արգելված է Ռուսաստան չվերթներ իրականացնել եւ մուտք գործել նրա օդային տարածք: Նույն օրը կայացած բանակցությունների արդյունքում Արմավիա-ի չվերթները վերականգնվել էին:Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի 4 օրյա աշխատանքի արդյունքում կողմերը եկան համաձայնության Արմավիա-ի պարտքի մարման շուրջ: ԱՄՕ իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանն ասել է, որ նոր սակագները միջինը 25%-ով ցածր են ընթացիկ գներից: Մեկնաբանելով Արմավիա-ի մեղադրանքները առ այն, որ Զվարթնոցի սակագներն ավելի բարձր են, քան եվրոպական օդանավակայաններինը, Անդրանիկ Շխյանն ասել է, որ հայկական օդանավակայանի սակագները մրցունակ են Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայանների հետ համեմատ եւ ավելի ցածր են, քան բազմաթիվ եվրոպական օդանավակայաններինը: «Մենք հետաքրքրված ենք ուժեղ եւ զարգացման հստակ ծրագրով ավիաընկերության հետ աշխատելու մեջ եւ այդ պատճառով գնացել ենք զիջումների: Զվարթնոց օդանավակայանը նախատեսված է տարեկան 3,2 մլն ուղեւոր սպասարկելու համար, իսկ այսօր մենք ապահովում ենք դրա կեսը եւ տարանցիկ ուղեւորներ չունենք», - ասել է Անդրանիկ Շխյանը, հավելելով, որ օդանավակայանին ուղղվող վճարները կազմում են ցանկացած ավիաընկերության ծախսերի ընդամենը 15%-ը եւ անհիմն է մեղադրել Զվարթնոցին Արմավիա-ի ծանր ֆինանսական դրության համար: Tweet Դիտում՝ 6161