Արթուր Ջավադյանը կքննարկի KfW-ի վարկային ծրագրերի իրականացման ընթացքը

15.03.2012 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 15-16-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:

Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:

Արթուր Ջավադյանը նաեւ հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Դիտում՝ 2051

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW