Իշխանություններին չի հետաքրքրում կենսամակարդակի աճը, ասել է ՀՀ նախկին վարչապետը

14.03.2012 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայաստանի ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանն այսօր ասել է, որ մարտի 10-ին ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում տնտեսական աճի վերաբերյալ փաստերը “բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը”:

Ըստ Հրանտ Բագրատյանի, նախագահի հայտարարությունները պետբյուջեի տարեցտարի մեծացման մասին ճիշտ չեն, քանի որ նշվել է պետբյուջեի բացարձակ ծավալը՝ առանց գնաճը հաշվի առնելու:

«Պետբյուջեի եկամտային մասը 2011-ին կազմել է 848 մլրդ դրամ` 852-ի փոխարեն: Ֆինանսների նախարարությունը ոչ թե 4 մլրդ-ով է չի կատարել պետբյուջեն, այլ 27 մլրդ-ով, որովհետեւ գնաճը առավելագույն 5.5%-ի փոխարեն կազմել է 7.7%», - ասել է Հրանտ Բագրատյանը:

Պարզաբանելով, նախկին վարչապետն ասել է. «Բյուջեն մարդու աշխատավարձն է: Եթե ձեր աշխատավարձը $100 է, դարձել է $150, իսկ գները բարձրացել են $60-ով, ձեր աշխատավարձը պակասե՞լ է, թե ավելացել»:

Հրանտ Բագրատյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն երկրում կենսամակարդակի աճի մեջ: «Մենք հասել ենք այն կետին, երբ կենսամակարդակի հետագա աճը անթույլատրելի է իշխանությունների համար: Դա հնարավոր է միայն ժողովրդավարացման պայմաններում եւ կբերի տնտեսապես անկախ քաղաքացու ձեւավորմանը, ինչին իշխանությունները դեռ պատրաստ չեն», - ասել է ՀՀ նախկին վարչապետը:

Դիտում՝ 5365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW