“Ես անկուսակցական եմ, բայց ՀԱԿ-ի հետ եմ”, - ասել է Խաչատուր Սուքիասյանը

14.03.2012 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻԼ-Գրուպ ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն այսօր հայտարարել է, որ “ՀԱԿ-ը իշխանություններին իրական հակակշիռ ուժ է”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ՀԱԿ-ը այն ուժն է, որը կարող է երկիրը դարձնել մրցունակ:

“Ես անկուսակցական եմ, բայց ՀԱԿ-ի հետ եմ եւ կլինեմ ՀԱԿ-ի հետ”, - ասել է ԱԺ նախկին պատգամավորը:

Միաժամանակ նա հերքել է լուրերն այն մասին, որ 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ֆինանսապես աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու 2008 թ. նա հրաժարվեց իր պատգամավորական մանդատից, Խաչատուր Սուքիասյանն ասել է, որ այն ժամանակ տիրող մթնոլորտում հնարավոր չէր աշխատել, մինչդեռ այսօր հնարավորություն է  ստեղծվել աշխատել ԱԺ-ում իր թիմակիցների հետ:

Խոսելով ԱԺ ընտրություններին գործարարների առաջադրման մասին, նա նշել է, որ ողջունում է տնտեսական գործիչների առաջադրումը:

“Ես ժամանակ եմ ունեցել ուսումնասիրություններ անցկացնել տնտեսության բնագավառում տեղի ունեցած զարգացումների շուրջ եւ եկել եմ այն եզրահանգման, որ 20 տարիների ընթացքում բոլոր ընդունված օրենքներն եւ բարեփոխումները կրել են կոսմետիկ բնույթ”, - ասել է Խաչատուր Սուքիասյանը:

Դիտում՝ 1995
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW