ԵԱԶԲ-ը $10 մլն-ի վարկ է տրամադրել Առէկսիմբանկին փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման համար

12.03.2012 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Եվրասիական զարգացման բանկը $10 մլն-ի վարկ է տրամադրել Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբին փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համապատասխան համաձայնագիրն այսօր Երեւանում ստորագրել են ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան եւ Առէկսիմբանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

Դմիտրի Ժուրբան նշել է, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորումը) որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմք, մեծ նշանակություն ունի ԵԱԶԲ-ի համար:

Արմեն Խանդկարյանն ասել է, որ վերջին 2 տարիների ընթացքում Առէկսինբանկն ընդգրկվել է ՓՄՁ-ի մասով խոշորագույն վարկային պորտֆել ունեցող հայկական բանկերի առաջին եռյակում: «ԵԱԶԲ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն այս պայմանագրով: Մենք բանակցում ենք բանկի հետ՝ առեւտրի եւ էներգախնայող նախագծերի ֆինանսավորման նպատակով վարկային գծի բացման շուրջ», - ասել է Արմեն Խանդկարյանը:

Դիտում՝ 3293

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW