Առէկսիմբանկն առաջարկում է դրամական փոխանցումների լրացուցիչ հնարավորություններ
01.03.2012 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը գործարկել է «TEMPO» ծառայությունը, որը բոլոր դրամական փոխանցումների համակարգերի հաճախորդներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություն ստանալու դրամական փոխանցումներ առանց բանկ այցելելու, ինչպես նաեւ օվերդրաֆտ` անկախ փոխանցման հաճախականությունից ու գումարի չափից:
Նոր ծառայությունը թույլ է տալիս փոխանցել ստացված գումարը Visa Electron կամ MasterCard Maestro բանկային քարտերին` գործառնական օրվա ընթացքում բանկ կատարած հեռախոսազանգի միջոցով: Գումարը քարտի վրա փոխանցելու համար փոխանցող անձը պարտավորվում է զանգահարել 8202 կարճ համարին (լրացուցիչ համարներ` 140, 143, 146), հայտնել օպերատորին իր գաղտնաբառը, հաճախորդի կոդը եւ փոխանցման կոդը, հայտնել են բանկում:
Մինչեւ գործառնական օրվա ժամը 17:00-ը ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա միեւնույն աշխատանքային օրը: Գործառնական օրվա ժամը 17:00-ից հետո ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա հաջորդ աշխատանքային օրը: Քարտի միջոցով փոխանցվող գումարը կարելի է ստանալ ցանկացած կանխիկացման կետում, կամ իրականացնել ցանկացած տիպի անկանխիկ գործառնություններ:
Քարտը կարելի է ձեւակերպել ինչպես բանկի գլխամասային գրասենյակում, այնպես էլ ցանկացած մասնաճյուղում: Քարտի տրամադրումն եւ սպասարկումը անվճար է: Քարտը բացվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով` 2 տարի ժամկետով: Ստացվող դրամական փոխանցման գումարի փոխարկումն իրականացվում է բանկի կողմից սահմանված հատուկ փոխարժեքով:
Օվերդրաֆտը կարող է տրամադրվել բոլոր այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումներ ստանալու համար օգտվել են «TEMPO» ծառայությունից եւ չորս ամսվա ընթացքում ստացել են առնվազն երեք դրամական փոխանցում` անկախ գումարի չափից: Օվերդրաֆտի արժույթը համապատասխանում է քարտի արժույթին: Օվերդրաֆտի տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%, տոկոսագումարները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի սպասարկումն անվճար է: «TEMPO» ծառայությունը նաեւ հնարավորություն է ընձեռում ավելացնել օվերդրաֆտի գումարը` տարվա ընթացքում դրամական փոխանցումների համակարգերով իրականացված գործարքների քանակի ավելացման դեպքում, ինչպես նաեւ օգտվել բանկի կողմից սահմանված արտոնյալ սպասարկման պայմաններից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: