Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկի հաճախորդները կարող են իրականացնել եւ ստանալ դրամական փոխանցումներ Unistream դրամական փոխանցումների համակարգով:UNISTREAM համակարգի միջոցով ֆիզիկական անձինք կարող են իրականացնել դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ԵՎՐՈ-ով եւ Ռուսական ռուբլով սկսած 0.35%-ից միջնորդավճարով` առանց բանկային հաշվի բացման: Փոխանցումը հասցեատիրոջ համար հասանելի կդառնա առավելագույնը 10-15 րոպեում: Համակարգը ապահովում է նաեւ փոխանցումը ստացողի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու հնարավորություն, ինչպես նաեւ փոխանցումը Unistream համակարգի յուրաքանչյուր սպասարկման կետից ստանալու հնարավորություն, հայտնել են բանկում:Ինեկոբանկը համագործակցում է նաեւ Золотая Корона, Быстрая почта, Money Gram, Migom, Blizko, Contact եւ InterExpress դրամական փոխանցումների համակարգերի հետ: Ինեկոբանկը 5-րդ հայկական բանկն է, որը միացել է Unistream համակարգին: Ինչպես տարեսկզբին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում նշել էր համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը, Unistream-ը նախատեսում է ծածկույթ ապահովել Հայաստանի ողջ տարածքում արդեն 2012-ի առաջին կիսամյակում: «Ինչ վերաբերում է բանկերի քանակին, մենք երբեք չենք գնացել քանակի հետեւից, մեզ համար կարեւորը որակն է: Այդ պատճառով էլ մենք համագործակցելու ենք այն բանկերի հետ, որոնք առաջարկում են որակյալ սերվիս: Մենք արդեն հիմա զգում ենք մեզ հետ համագործակցելու հայաստանյան բանկերի պատրաստակամությունը, եւ դա փոխադարձ է», - ասել էր Սուրեն Հայրիյանը: Tweet Դիտում՝ 5226