Առէկսիմբանկը 2012-ին նախատեսում է մեծացնել վարկային պորտֆելը համարյա մեկ քառորդով

24.02.2012 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ 2012թ. վերջ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է ավելացնել իր վարկային պորֆտելը 24.1%-ով՝ հասցնելով այն 92.5 մլրդ դրամի ($237 մլն):

2011-ին բանկի վարկային պորտֆելն աճել է 52%-ով եւ կազմել 74.5 մլրդ դրամ, հայտնել են բանկում:

Ընթացիկ տարում իրավաբանական անձանց վարկավորման ծավալը բանկում կավելանա 14.8%-ով եւ կկազմի $185.4 մլն, ֆիզիկական անձանցը` 68.5%-ով ($64.7 մլն): Վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվելու է միջազգային ծրագրերի, տեղական շուկայական միջոցների, ինչպես նաև կանոնադրական կապիտալի համալրման հաշվին:

Դիտում՝ 4259

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW