Եվրոգոտու ներկան եւ ապագան
21.02.2012 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.trud.ru

20 տարի առաջ ստորագրվեց Մաաստրիխտի պայմանագիրը, որը ճանապարհ հարթեց եվրոյի ստեղծման համար: 20 տարի անց Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի միջազգային գործարար զեկույցի /ՄԳԶ/ հետազոտությունը ցույց է տալիս, որ չնայած ընթացիկ պետական պարտքերի ճգնաժամին` գործարար ղեկավարները շարունակում են աջակցել միասնական արժույթին:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ եվրոգոտու գրեթե 5 գործարար ղեկավարներից 4-ը (78%) կարծում են, որ եվրոյի գոտուն միանալը դրական ազդեցություն է ունեցել իրենց բիզնեսի վրա:
Հիմնական վկայակոչված դրական ազդեցություններից է եվրոգոտու այլ երկրների հետ առեւտրի խթանումը (23%), փոխարժեքի տատանման ռիսկի վերացումը (15%) եւ գնագոյացման առավել թափանցիկ քաղաքականությունը (12%):
Գործարարները նաեւ արտահայտվել են միասնական արժույթին միանալու թերությունների մասին. նրանցից 57%-ը խոսել են ծախսերի եւ գների բարձրացման մասին: Սակայն այն հարցին, թե կցանկանային արդյոք, որ եվրոն գոյատեւի, 92%-ը դրական պատասխան են տվել:
Միասնական արժույթի ազդեցության վերաբերյալ ամենադրական տրամադրվածությունն ունեն Ֆինլանդիայի (90%) եւ Բելգիայի (84%) գործարարները, մինչդեռ Իտալիայում այդ ցուցանիշը կազմել է 48%:
Տարածաշրջանի երկու ծանրակշիռ դեր ունեցող երկրները՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, վստահորեն շարունակում են աջակցել արժույթի պահպանմանը՝ համապատասխանաբար ցուցաբերելով 79% եւ 71% ցուցանիշ:
Եվրոգոտու ապագան
ՄԳԶ-ը բացահայտում է, որ գործարարների տեսակետները հետագա եվրոպական ինտեգրացման վերաբերյալ տարբեր են: Եվրոգոտու յուրաքանչյուր երեք գործարարները` 31%-ը ասացին, որ կցանկանային տեսնել եվրոգոտու ընդլայնումը, եւ հետաքրքրական է, որ Հունաստանի (62%) եւ Իսպանիայի (53%)՝ առավել անկայուն տնտեսությունների գործարարներն ամենից շահագրգռվածն են նոր երկրների ինտեգրման մեջ:
Միաժամանակ, եվրոգոտու գործարարների գրեթե մեկ քառորդը (24%) ցանկանում է, որ որոշ երկրներ հրաժարվեն միասնական արժույթից: Սա հայտնի տարբերակ է միայն եվրոգոտու մնացած AAA վարկանիշով պետական պարտք ունեցող անդամների շրջանում. այդ երկրների շարքում են Ֆինլանդիան (50%), Գերմանիան (40%) եւ Նիդերլանդները (24%):
Եվրոգոտուց դուրս պատկերը նույնպես բազմազան է. Լեհաստանի (64%) եւ Դանիայի (62%) գործարար ղեկավարների մեծ մասը ցանկանում է միանալ միասնական արժույթին: Սակայն Մեծ Բրիտանիայի (12%) եւ Շվեդիայի (28 %) իրենց գործընկերներից քչերն են համաձայն այդ տեսակետի հետ: ԵՄ-ից դուրս՝ Թուրքիայի գործարարների 88%-ը ցանկանում է ինտեգրվել Եվրոպային, սակայն միայն 32%-ն է ցանկանում միանալ եվրոգոտուն:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: