Երեւան: Մեդիամաքս: 2012-ի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 4,4%-ով: Դեկտեմբերի հետ համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 53,7%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:Ս.թ. հունվարին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 71 մլրդ 597,4 մլն դրամ` 2011-ի հունվարի համեմատ աճելով 21%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 0,1%-ով (105 մլրդ 923,6 մլն), ծառայությունների ծավալը` 6.7%-ով (68 մլրդ 275,2 մլն):2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ 0,1%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության (15 մլրդ 787,3 մլն) եւ 0,5%-անոց աճ՝ շինարարության ոլորտներում (8 մլրդ 580,1 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետում ամսում աճել է 16,9%-ով եւ կազմել 764,2 մլն կՎտ.ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվարի համեմատ աճել են համապատասխանաբար 4,8 եւ 6,4%-ով:2012-ի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով եւ կազմել 113 052 դրամ ($292):2011-ի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $345,9 մլն կամ 133.9 մլրդ դրամ` 2011-ի նույն ամսվա համեմատ ավելանալով 5,3%-ով:Արտահանման ծավալը հունվարին աճել է 0,4%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 27,7 մլրդ դրամ կամ $71.5 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6,6%-ով եւ կազմել 106,2 մլրդ դրամ կամ $274.4 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվարին կազմել է 78,5 մլրդ դրամ կամ $202,9 մլն: Tweet Դիտում՝ 1797