Ամերիաբանկը նախատեսում է 2012-ին ՓՄՁ վարկավորմանն ուղղել շուրջ $200 մլն

16.02.2012 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը նախատեսում է 2012-ին կրկնապատկել ՓՄՁ վարկավորումը՝ ուղղելով այդ ոլորտ շուրջ $200 մլն:

Այդ մասին այսօր ասել է բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով բանկը տարվա ընթացքում նախատեսում է գործընկեր-միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել մինչեւ $70 մլն:

Բանկի վարկային պորտֆելը 2011-ին կազմել է 135,9 մլրդ դրամ, որոնցից 115 մլրդ-ն ուղղվել է տնտեսության վարկավորմանը: Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը բանկի ընդհանուր պորտֆելում 2011թ. կազմել է շուրջ 20% կամ $100 մլն, ինչը համարյա կրկնակի գերազանցել է 2010թ. ցուցանիշը:

«Ամերիաբանկը տնտեսության վարկավորման ծավալներով պահպանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարի դիրքերը»,- նշել է Գագիկ Սահակյանը:

Նրա խոսքերով, բանկն առաջընթաց է գրանցում լիզինգի եւ ֆակտորինգի ասպարեզում, նշելով սակայն, որ Հայաստանում լիզինգի դինամիկ զարգացում ապահովելու համար առկա են օրենսդրական խոչընդոտներ: «Օրենսդրությունը չի թույլատրում հետաձգել ավելացված հարկի վճարումը 300 մլն դրամից ավել արժեքով սարքավորումներ ներմուծելիս, եթե դրանք ձեռք են բերվել լիզինգով»,- ասել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրենը:

Դիտում՝ 2098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW