Զարգացման Հայկական Բանկը առաջարկում է նոր ավանդ

16.02.2012 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման Հայկական Բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային նոր խնայողական ավանդ «Մաքսիմում»:

Ավանդը ընդունվում է 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, Եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Եթե ավանդի գումարը նվազեցվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամսվա ընթացքում կամ նվազեցվող գումարը գերազանցում է ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ցպահանջ ավանդի համար նախատեսված տարեկան տոկոսադրույք գումարած 2% տարեկան;

Եթե ավանդի գումարի նվազեցումն իրականացվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս հետո եւ նվազեցվող գումարը չի գերազանցում ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ՀՀ դրամի դիմաց` 12%, ԱՄՆ դոլարի` 9% եւ Եվրոյի` 7% տարեկան տոկոսադրույքներով:

Զարգացման Հայկական Բանկը 2011 թվականին գրանցել է հաճախորդներից ներգրաված միջոցների զգալի աճ` 115 % կամ 11.7 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 2.2 անգամ, իսկ ավանդատուների քանակը` 2.3 անգամ:

Դիտում՝ 5588

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW