Յունիբանկը բարձրացրել է «Շահավետ+» ավանդի տոկոսադրույքը մինչեւ 13% տարեկան

09.02.2012 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը բարձրացրել է «Շահավետ+» ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները: Այսուհետ ավանդը կարելի է ձեւակերպել տարեկան 13%-ով դրամի, 9%` ԱՄՆ դոլարի, եւ 7%` եվրոյի դեպքում:

Ավանդի նվազագույն գումարը 100 հազար դրամ է կամ 300 դոլար/եվրո, ժամկետը` 91-ից մինչեւ 365 օր:

«Շահավետ+» ավանդի շրջանակներում հնարավորություն է տրվում նաեւ ընտրել տոկոսների հաշվեգրման նախընտրելի տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաեւ կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Տրամադրվում է նաեւ օվերդրաֆտ (վարկային միջոցներ)`ավանդի գումարի 90% չափով:

31.12.2011թ.-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է ավելի քան 65,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 30%-ով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 24%-ով եւ կազմել 53.5 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդներն աճել են 68%-ով եւ  կազմել 11.6 մլրդ դրամ:

Դիտում՝ 3830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW