Երեւանում բացվել է Լոնդոնի բիզնեսի եւ ֆինանսների դպրոցի ներկայացուցչությունը

09.02.2012 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Լոնդոնի բիզնեսի եւ ֆինանսների դպրոցի (London School of Business & Finance, LSBF) ներկայացուցչությունը բացվել է այսօր Երեւանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, LSBF-ն Հայաստանում ներկայացնելու է «Մաստեր Պլյուս» ուսումնական կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Լիանա Աչիկյանը տեղեկացրել է, որ ներկայացուցչությունը կազմակերպելու է ուսանողների ընդունելության եւ Լոնդոն տեղափոխման աշխատանքները, նաեւ աջակցություն է ցուցաբերելու օնլայն-ուսուցման հարցում:

Ներկայացուցչությունն իր աշխատանքում շեշտադրելու է կորպորատիվ, մասնավորապես, ֆինանսական հատվածի աշխատակիցների վերապատրաստումը:

ԱՊՀ երկրներում LSBF բիզնեսի զարգացման մենեջեր Ֆուրկատ Ֆոսիլովը տեղեկացրել է, որ դպրոցն առաջարկում է կառավարման եւ ֆինանսների ոլորտում մագիստրոսական ծրագրեր, ներառյալ MBA, ինչպես նաեւ մասնագիտական որակավորումների բիզնեսի, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների եւ հաշվապահության ոլորտներում (ACCA, CIMA, CFA եւ այլն):

Դիտում՝ 5417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW