Կառավարությունը կարգավորում է խոշոր առեւտրի տեղակայումը

09.02.2012 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է “Առեւտրի եւ ծառայությունների մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ նախագծի հիմնական նպատակն է կարգավորել առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերի տեղակայումը:

Նախագծով նախատեսվում է հստակ սահմանումներ տալ առեւտրային ցանցին, փոփոխություններ մտցնել առեւտուր իրականացման վայրերի դասակարգման մեջ:

Մասնավորապես, ամբողջ առեւտրային գոտին կբաժանվի երեք հատվածի` փոքր, միջին եւ խոշոր:

“Այս նախագծով մենք սահմանում ենք հստակ խաղի կանոններ, որպեսզի կարողանանք պաշտպանել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունները”, - ասել է Տիգրան Դավթյանը:

Դիտում՝ 2241

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW