Հայփոստը կարդիականացվի Լա Փոստի աջակցությամբ

08.02.2012 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ ֆրանսիական “Լա Փոստ” ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլն այսօր քննարկել են “Հայփոստ” ընկերության արդիականացման հետ կապված հարցեր:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, քննարկումներն ընթացել են “Լա Փոստ” եւ “Հայփոստ” ընկերությունների միջեւ 2010 թ-ին կնքված համաձայնագրի շուրջ:

Ֆրանսիական կողմը տեղեկացրել է, որ շուտով կավարտվեն փոստային բաժանմունքների արդիականացման, նամակների, ծանրոցների առաքման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին հայտնել է, որ ներկա պահին փորձագետների խումբը աշխատում է Հայաստանի փոստային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նախարարը նաեւ ներկայացրել է այն պահանջները, որոնք դրված են Հայփոստի կառավարչի հետ բանակցությունների հիմքում, մասնավորապես` փոստային բաժանմունքների արդիականացում եւ դրանց քանակի սահմանում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ունիվերսալ ծառայությունների մատուցում, կադրերի վերապատրաստում: Նախարարը “Լա Փոստ” ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ պահանջները ընդգրկել իրենց առաջարկությունների փաթեթում, որը կներառվի նաեւ Հայփոստի կառավարչի կողմից ներկայացվող բիզնես պլանում:

Դիտում՝ 5297

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW