IFC-ն Հայաստանին $1,9 մլն է տրամադրել բիզնես-միջավայրի բարելավման համար

08.02.2012 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) $1.9 մլն-ի գրանտ է տրամադրել Հայաստանի կառավարությանը` երկրի ներդրումային միջավայրի բարելավման նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համապատասխան համաձայնագիրն այսօր Երեւանում ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ IFC Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեկը:

Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ IFC-ի հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներ կիրականացվեն հարկային, արտաքին առեւտրի, տեսչական ստուգումների եւ սննդի անվտանգության ոլորտներում:

Թոմաս Լյուբեկն իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը բիզնես-միջավայրի բարելավման հարցում ապացուցվել է անցյալ տարվա Doing Business վարկանիշային ցուցակով, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքը 6 կետով եւ զբաղեցրել 55-րդ տեղը: Նա հավելել է, որ փոքր բիզնեսը տնտեսության շարժիչ ուժն է եւ այս տեսանկյունից կարեւորել ՓՄՁ-ների աշխատանքի հեշտացումը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

Դիտում՝ 5040

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW