Առէկսիմբանկի կապիտալը 2012-ին կավելանա $10 մլն-ով

08.02.2012 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թ-ին ռուսաստանյան Գազպրոմբանկը մտադիր է ավելացնել Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի հիմնադիր կապիտալը $10 մլն-ով:

Կապիտալի ավելացումը իրականացվելու է բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան Գազպրոմբանկի կողմից` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով, հայտնել են բանկում:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմել է 15 մլրդ 710 մլն 567 հազ. դրամ ($40,5 մլն)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,6%-ով: Բանկի հիմնադիր կապիտալը տարեվերջի դրությամբ կազմել է 12 մլրդ 347 մլն 279 հազ. դրամ ($31,8 մլն):

Դիտում՝ 2928

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW