Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 74,680,890 հազ. դրամ` 2010թ. համեմատ ավելանալով 51.2%-ով: Իրավաբանական անձանց տրված վարկերը կազմել են 62,004,050 հազ. դրամ (62.9% աճ), ֆիզիկական անձանց տրված վարկերը`12,676,840 հազ. դրամ (11.7% աճ): Բանկում նշել են, որ 2011թ. առաջնային նշանակություն ունեցավ փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ խոշոր կորպորատիվ հաճախորդների վարկավորումը: 2011թ. ՓՄՁ վարկավորմանը հատկացվել է 3,409, 585 հազ. դրամ, իսկ խոշոր կորպորատիվ հաճախորդների վարկավորմանն ուղղվել է` 57,771,838 հազ. դրամ: Tweet Դիտում՝ 3337