Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի «365 գրուպ» եւ «Մուրադ սար» ձեռնարկություններ: «365 գրուպ»-ն արտադրում է խաղողի, նռան, սերկեւիլի, մոշի, բալի եւ այլ մրգային գինիներ, ինչպես նաեւ Passion de Pineau 2-ից 10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը եւ Գերմանիան: Ընդհանուր 200 մլն դրամ ներդրումային գումարով ընկերությունն իրականացրել է արտադրական միջոցների վերազինման աշխատանքներ՝ ներկրելով արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ եւ գինենյութի պահպանման տարաներ Իտալիայից, Բուլղարիայից եւ Վրաստանից: 2011-ին ընկերության արտադրանքի զուտ իրացման աճը 2010-ի համեմատ կազմել է 195 տոկոս, իսկ արտահանման ծավալը կազմել է 69,1 մլն դրամ՝ նախորդ տարվա 33,7 մլն դրամի փոխարեն: «Մուրադ սար» ընկերությունը մասնագիտացված է պոնիվինիլքլորիդային հումքից մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաեւ դրանց հիմքի վրա՝ դռների ու պատուհանների արտադրությամբ: Հումքը ներկրվում է Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, իսկ Ավստրիայում վերապատրաստված մասնագետների շնորհիվ արտադրվում է եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք: Վրացական եւ իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ 2011-ին ընկերության արտադրանքի ծավալները կրկնապատկվել են՝ հասնելով մինչեւ 2000 տոննայի: «Մուրադ սար»-ը նախորդ տարի թողարկել է 932 մլն դրամի արտադրանք, որն ավելի քան 2,3 անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշները: Իրան եւ Վրաստան արտահանման ծավալները կազմել են 339 մլն դրամ: Վրաստան է առաքվել 150 տոննա պրոֆիլների առաջին խմբաքանակը: Նախատեսվում է մինչ տարեվերջ ընդլայնել վրացական շուկայում ներկայացվածությունը, ինչի նպատակով ԱՄՆ-ից ներկրվել է 2000 տոննա պոլիվինիլքլորիդի բարձրորակ հումք:ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 2101